National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.04.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցներին
1 / 10

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 25-ին հանդիպում ունեցավ «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցների հետ, որին ներկա էր նաեւ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:

Ողջունելով սփյուռքահայ երիտասարդների ու աղջիկների այցն Ազգային ժողով՝ խորհրդարանի ղեկավարը նշեց, որ համաժողովին մասնակցությունն արդեն իսկ վկայում է նրանց ազգային մտածողության ու հոգեբանության, ազգանպաստ ձեռնարկների ու ազգային ինքնության բարձր գիտակցման մասին: «Հայերենն իմ սրտում է» համաժողովը դիտելով որպես «Արի տուն» համահայկական ծրագրի տրամաբանական շարունակություն, Հովիկ Աբրահամյանը հայապահպանության գործում մեծապես կարեւորեց լեզվի պահպանման խնդիրը: Նա վստահություն հայտնեց, որ համանման հավաքները Էապես նպաստում են հայրենասիրական ոգու ամրապնդմանը, Հայաստանին, նրա պատմությանն ու մշակույթին ծանոթությանը, համատեղ ուժերով հայանպաստ ծրագրերի իրականացմանը: ԱԺ նախագահը խորհրդանշական համարեց, որ ապրիլի 24-ին գտնվելով Հայաստանում՝ համաժողովի մասնակիցները հայաստանցի իրեց հասակակիցների հետ միասին ոգեկոչեցին Օսմանյան Թուքիայում ցեղասպանված մեր 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակը: «Սա մեր համազգային ցավից ծնված համատեղ պայքարի, միասնական քայլերի ու միասնական նպատակի անվերապահ գիտակցումի եւս մեկ վկայություն էր»,-նշեց Հովիկ Աբրահամյանը:

Խորհրդարանի ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածքն ու գործունեության ուղղությունները, անդրադարձավ օրենսդիր մարմնի միջազգային համագործակցությանը, Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրներին, տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերություններին ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Վերջինիս առումով Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ եւս ընդգծեց հիմնախնդիրը Մինսկի խմբի ձեւաչափում խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությունը՝ հիմնված հայտնի երեք սկզբունքների վրա: «Ադրբեջանը, սակայն, իր ռազմատենչ կեցվածքով գործընթացը տանում է փակուղի, եւ նրա այս դիրքորոշման պատճառով է, որ առաջընթաց չի գրանցվում»,-ասաց ԱԺ նախագահը:

Նա ներկայացրեց նաեւ ԱԺ-ում կազմավորված Երիտասարդական խորհրդարանի գործունեությունը՝ ներկաներին կոչ անելով ակտիվ համագործակցություն ծավալել ինչպես ԵԽ-ի, այնպես էլ խորհրդարանական այլ կառույցների հետ: Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ սփյուռքահայ երիտասարդների կապը հայրենիքի հետ ավելի կսերտանա, իսկ հայերենը նրանք ոչ միայն կպահեն իրեց սրտում, այլեւ կգործածեն որպես ե՛ւ լեզու, ե՛ւ զենք, ե՛ւ գաղափարախոսություն՝ ի շահ համայն հայության հզորացման, բազմապատկման, հանուն նրա ապագայի Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում:

ԱԺ նախագահը պատասխանեց նաեւ հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին:

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին հանգամանալի ու անկեղծ զրույցի համար: Հանդիպման մասնակիցներն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվեցին խորհրդարանի ղեկավարի հետ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am